Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Էրդողանի նպատակն է մեկուսացնել Մինսկի խումբը և ուժով տեղ գրավել ԼՂ-ի կարգավորման հարցով բանակցային սեղանի շուրջ

Էրդողանի նպատակն է մեկուսացնել Մինսկի խումբը և ուժով տեղ գրավել ԼՂ-ի կարգավորման հարցով բանակցային սեղանի շուրջ
05.10.2020 | 21:21

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարիների ընթացքում հասկացրել է, որ Ռուսաստանից բացի ոչ մի տերություն՝ ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ն, ոչ նույնիսկ Չինաստանը, չեն կարող միջամտել իր նախկին խորհրդային տարածքի երկրների անվտանգության գործերին, գրում է Bloomberg-ը։ Գործակալությունը, «Էրդողանը հայ-ադրբեջանական հակամարտությամբ ստուգում է Պուտինի հետ իր հարաբերությունները» վերտառությամբ հոդվածում մեջբերելով Քարնեգի հետազոտական կենտրոնի գիտնական Սինան Ուլգենի խոսքը, գրում է, որ Ադրբեջանում Էրդողանի նպատակն է մեկուսացնել Մինսկի խումբը և ուժով հասնել բանակցությունների սեղանի շուրջ իր համար տեղ զբաղեցնելուն:

«Լծակների ավելացման հենց այս ռազմավարությունն էր Էրդողանը որոշակի հաջողությամբ օգտագործել Լիբիայում, Սիրիայում և Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում։ Բայց դա նույնպես կապված է ռիսկի հետ, քանի որ Պուտինը կարող է այդ թատերաբեմերից որևէ մեկում պատասխան հարված հասցնել Թուրքիային, եթե այստեղ իրադարձությունները չընթանան այնպես, ինչպես նա պատրաստ է ընդունել»,- գրում է թերթը։ «Թուրքիան շատ ավելի խոցելի վիճակում է իր ավանդական միությունների նկատմամբ վստահության քայքայման պատճառով, և դա փոխադարձ է։ Դրանում իր դերն է խաղացել նաև Էրդողանի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման որոշումը»,-ասել է Ուլգենը:
«Էրդողանը պետք է զգույշ լինի, որպեսզի սահմանը չանցնի։ Նրա երկիրը խոշոր տարածաշրջանային տերություն է, բայց նա չպետք է մոռանա, որ Ռուսաստանն այստեղ գերիշխող խաղացող է»,- ասել է ռուս վերլուծաբան Արկադի Դուբնովը:

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ